Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հոկտեմբերի 4-ին ժամանել է Բաքու: Այս մասին հայտնում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից Հաղորդվում է, որ թուրք նախարարին օդանավակայանում հանդիսավոր հանդիպում են կազմակերպել։
Դրան մասնակցել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ Հասանովը Աքարին ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։
Նշվում է, որ Աքարը գոհունակություն է հայտնել այցի կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև համագործակցությունը հաջողությամբ կզարգանա փոխադարձ վստահության և աջակցության հիման վրա:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հասանովը Աքարին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը
5 октября 20225 окт 2022
29
~1 мин