ՀՀ Երրորդ նախագահի գրասենյակն անդրադարձել է Առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի այսօրվա հայտարարությանը, որտեղ վերջինս ներկայումս ընթացող հայ-թուրքական հնարավոր պայմանագրի շուրջ քննարկումները համեմատել է Ցյուրիխյան արձանագրությունների հետ։
«Վեհափառ Հայրապետի հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ՀՀ և ԼՂՀ նախկին նախագահների հանդիպման նախաձեռնության վերաբերյալ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի արձագանքում ներկայացված գնահատականների, այդ թվում՝ հանդիպումների արդյունավետության վերաբերյալ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տեսակետը կհրապարակվի հանդիպման մասնակից շահագրգիռ մյուս կողմերի հետ քննարկումների արդյունքում: Ինչ վերաբերում է Ցյուրիխյան արձանագրությունների և հայ-թուրքական հաշտության հնարավոր պայմանագրի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի դատողություններին, ապա դրանք անընդունելի են, իսկ այդ գործընթացների համեմատությունը բացարձակապես տեղին չէ: Դրանում բոլորը կհամոզվեն, երբ պաշտոնապես կհրապարակվի թուրքական կողմի հետ ՀՀ գործող կառավարիչների բանակցած փաստաթուղթը»,-նշվում է հայտարարության մեջ։
Նշենք, որ Տեր-Պետրոսյանն այսօր հայտարարել էր, որ «Հայ-թուրքական հաշտության պայմանագիրն, ըստ էության, շատ չի տարբերվելու Դավութօղլուի և Նալբանդյանի միջև 2009թ. հոկտեմբերի 10-ին կնքված Ցյուրիխյան արձանագրություններից»։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Ցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի դատողություններն անընդունելի են. Սերժ Սարգսյան
3 октября 20223 окт 2022
24
1 мин
1