Найти в Дзене
Armenia Today

Սարսափած ենք հայ գերիների սպանության տեսանյութից. Բրիտանիայի դեսպանություն

Բրիտանական դեսպանությունը սարսափած է այն տեսանյութով, որում երևում է, թե ինչպես են գերի ընկած հայ զինվորները գնդակահարվում ադրբեջանական ուժերի կողմից։

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությունը տեսանյութը համապարփակ հետաքննության ենթարկելու հանձնառության մասին։ Ակնկալում ենք, որ հետաքննության արդյունքները կհրապարակվեն։ Ակնկալում ենք, որ վատ վերաբերմունքի, չարաշահումների և կամայական սպանությունների վերաբերյալ բոլոր մեղադրանքները լիովին կհետաքննվեն համապատասխան մարմինների կողմից»,-նշվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հիշատակել էր նույն տեսանյութը, որի ընթացքում ադրբեջանցի զինվորները գնդակահարում են ռազմագերիներին, և կոչ էր արել հետաքննություն անցկացնել այդ դեպքի կապակցությամբ, որպեսզի մեղավորներին պատասխանատվության ենթարկեն:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում