#ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել #Ադրբեջանի ԶՈւ կողմից կատարած պատերազմական հանցագործությունների վերաբերյալ: Հայտարարության մեջ ասված է. «Սոցիալական ցանցերում ադրբեջանական օգտատերերի կողմից շարունակաբար տարածվող մի շարք տեսանյութեր փաստում են Ադրբեջանի ԶՈւ կողմից կատարած պատերազմական հանցագործությունների՝ #հայ ռազմագերիների արտադատական սպանությունների, հայ զինծառայողների, այդ թվում` կանանց խոշտանգման և դիերի պղծման դեպքերի մասին։ Հայաստանի Հանրապետությունը պահանջում է հստակ գնահատական տալ Ադրբեջանի ԶՈւ կողմից այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին։ Մենք հետամուտ ենք լինելու միջազգային համապատասխան հարթակներում և ատյաններում խնդրի բարձրաձայնմանը, և վերոնշյալ հանցագործությունների մեղավորներին ու կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելուն, այդ թվում՝ միջազգային պատժամիջոցների կիրառմամբ։ Այս համատեքստում միջազգային պատշաճ հետաքննության իրականացումը հրամայական է։ Միաժամանակ, միջազգային հանրությունը պարտավոր է մեծացնել Ադրբեջանի նկ
Տեսանյութերը փաստում են Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից կատարած պատերազմական հանցագործությունների մասին. ՀՀ ԱԳՆ
2 октября 20222 окт 2022
32
1 мин