Найти тему
Armenia Today

Ռուսաստանի հարավային օդանավակայաններ թռիչքների արգելքը երկարաձգվել է մինչև հոկտեմբերի 16-ը

Ռուսաստանի 11 օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակումների ռեժիմը երկարացվել է մինչև հոկտեմբերի 16-ը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։

Գործակալությունը պարզաբանել է, որ թռիչքները ժամանակավորապես սահմանափակվել են Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններում։

«Ռուսական ավիաընկերություններին առաջարկվում է ուղևորների փոխադրում կազմակերպել այլընտրանքային երթուղիներով՝ օգտագործելով Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի և Մոսկվայի օդանավակայանները։ Ռուսաստանի Դաշնության մնացած օդանավակայաններն աշխատում են բնականոն հունով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

2022 թվականի փետրվարի 24-ից Ռուսաստանը փակել է երկրի հարավում գտնվող իր օդային տարածքի մի մասը քաղաքացիական ինքնաթիռների համար՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ֆոնին:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#թռիչքներ #ՌԴ #սահմանափակում