Найти тему
Armenia Today

Ինքս էլ զարմացած եմ այդ նորությունից. Հայաստանում Հնդկաստանի դեսպանը՝ զենքի մատակարարումների մասին

Չեմ կարող մեկնաբանել, ես ինքս էլ զարմացած եմ այդ նորությունից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալը՝ անդրադառնալով հնդակական The Economic Times թերթի տեղեկությանը, թե Հնդկաստանի կողմից առաջիկա ամիսներին Հայաստան 244 մլն դոլարի զենք կմատակարարվի։

Անդրադառանալով ՀՀ սահմանային շրջաններ կատարած այցին՝ դեսպանը նշեց. «Ես և իմ գործընկերներն ականատես եղանք այն ավերածություններին, որ տեղի են ունեցել։ Մեր դիրքորոշումը հենց սկզբից էլ հստակ է եղել և հրապարակայնացվել է ՄԱԿ-ի ԱԽ մշտական նիստում, որտեղ մեր մշտական ներկայացուցիչը հայտարարեց, որ ագրեսորն անմիջապես դադարեցնի ռազմական գործողությունները և պահպանի հրադադաըր», – նշել է դեսպանը՝ հավելելով, որ իրենց ներկայացուցիչն ամենախիստն է դատապարտել ադրբեջանական կողմի ագրեսիան։ Հնդկաստանը կանի հնարավոր ամեն ինչ միջազգային իրավունքի և նորմերի սահմաններում, նշել է նա։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում