ԼՂ հակամարտության բանալին մինչև 2020-ի պատերազմը ՌԴ-ի ձեռքում էր, հիմա ՌԴ-ն այնքան խնդիրներ ունի, որ այդ բանալին արդեն կորցրած էլ կլինի։ Այս մասին «Հանրային» հ/ը-ի եթերում հայտարարել է ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետորսյանը։ «Հիմա դուք Ռուսաստանից ինչ-որ ակնկալիք կարող ե՞ք ունենալ։ ՌԴ-ի համար այսպիսի վտանգավոր վիճակ չի եղել։ Կարիբյան ճգնաժամից հետո սա տասնապատիկ ավել ճգնաժամ է»,-նշեց նա։ Ըստ Առաջին նախագահի՝ տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում ԱՄՆ-ն որոշակի կարողություններ ունի, իսկ ՌԴ-ի ուշադրությունը թուլացել է, քանի որ կենտրոնացել ուկրաինական պատերազմի վրա։
«Գուցե ԵՄ-ն ունի կարողություն՝ ավելի չբարդացնելու մեր վիճակը, քիչ տանելու լուծման տանելու։ Բայց ա էլ վտանգված, նայած ԱՄՆ-ն և ԵՄ-ն որքան կխրվեն ուկրաինական պատերազմի խնդիրների մեջ։ Գուցե գա մի պահ, որ նրանք էլ ուշադրություն չդարձնեն, թե ինչ է կատարվում այստեղ։ Եթե էն ժամանակ ասում էի՝ «Լրջանալու պահը», ապա այժմ եկել է հազարապատիկ լրջանալու պահը»,-նշեց նա։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
ԼՂ հակամարտության բանալին մինչև 2020-ի պատերազմը ՌԴ-ի ձեռքում էր, հիմա ՌԴ-ն այնքան խնդիրներ ունի, որ այդ բանալին արդեն կորցրած էլ կլինի. Տեր
26 сентября 202226 сен 2022
78
~1 мин