Հայաստանում գտնվող #Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) երկու անդամներ հանձնվել են #Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությանը (#MIT): Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Խոսքը Աթիլլա Չիչեքի և Հուսեյին Յըլդրըմի մասին է, որոնք, Մանուկյանի խոսքով, երկու քուրդ ազատամարտիկներ են, հեղափոխականներ, որ պայքարել են սեփական ժողովրդի ազատագրության համար, պայքարել թուրքական բռնատիրության դեմ, ակտիվ գործունեություն են ծավալել նաև Դերսիմում։ Գեղամ Մանուկյանի խոսքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հոկտեմբերի 6-ին Պրահայում կարող է հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, այսպիսով նվեր է արել թուրքերին: Նշենք, որ ըստ դատական տեղեկատվության համակարգում՝ datalex.am հրապարակված տեղեկատվության, նրանց մեղադրանք է առաջադրվել 2021թ. օգոստոսի 16-ին Արաքս գետով ՀՀ սահմանն ապօրինի հատելու և զենքի ու զինամթերքի մաքսանենգության համար: Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը 2022թ. հունվարին Հուսեյն Յըլդըրըմին և Աթիլ Չիչ
Հայաստանում գտնվող Քրդստանի աշխատավորական կուսակցության 2 անդամներ հանձնվել են Թուրքիային. պատգամավոր
25 сентября 202225 сен 2022
112
1 мин