Найти тему
Armenia Today

Էրդողանը հայտարարել է, որ հավատում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հավատում է Հայաստանի հետ հարաբերությունների լիակատար կարգավորմանը: Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Պրահայում տեղի է ունեցել հինգշաբթի օրը՝ 13 տարվա դադարից հետո, երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումը:

«Մենք նաև հանդիպում ենք ունեցել ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ։ Ես անկեղծորեն հավատում եմ, որ մենք կկարողանանք հասնել մեր նպատակին՝ մեր տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների հիման վրա»,- РИА Новости – ի փոխանցմամբ՝ ասել է Էրդողանը մամուլի ասուլիսի ժամանակ։

Ավելի վաղ Եվրոպական քաղաքական հանրության նիստի շրջանակներում տեղի է ունեցել Էրդողանի, Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ոչ ֆորմալ առանձնազրույցը։ Այդ ձևաչափով սա առաջին հանդիպումն ու Էրդողանի և Փաշինյանի միջև, ավելի վաղ նրանք հեռախոսազրույց են ունեցել:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում