Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ շուտով սպասվում է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների երկրորդ հանդիպումը, ադրբեջանական կողմն առաջարկում է, որ երկու երկրների աշխատանքային խմբերը հանդիպեն և մի քանի օրվա ընթացքում և պատրաստեն խաղաղ համաձայնագրի տեքստը: «Ինչպես հայտնի է, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներն առաջին հանդիպումն են անցկացրել, և մենք կարծում ենք, որ այդ գործընթացը չպետք է ընդհատվի», – ասել է Ալիևը Պրահայում ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում:
«Շուտով նախարարները պետք է հանդիպեն երկրորդ անգամ, և մենք առաջարկում ենք, որ դրանից հետո երկու երկրների աշխատանքային խմբերը հանդիպեն և մի քանի օրվա ընթացքում զբաղվեն խաղաղ պայմանագրի տեքստի պատրաստմամբ։ Այսինքն՝ մեր մտադրություններն այդպիսին են», – ընդգծել է նա։ Նա նաև հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ քառակողմ հանդիպումը դրական ազդակ է հաղորդել Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացին:
«Այդ հանդիպման