Սեպտեմբերի 22-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստանում ՀԱՊԿ առաքելության աշխատանքի շրջանակներում այցելել է Վայոց Ձորի մարզի սահմանամերձ շրջան՝ Ադրբեջանի Հանրապետության հետ սահման։ Այս մասին հայտնում են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից։ Ստանիսլավ Զասը հանդիպել է շփման գծում տեղակայված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարների, տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ:
Նա նաև դիտել է գնդակոծության ենթարկված վայրերը, զրուցել մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների հետ: Նշենք, որ ՀԱՊԿ առաքելությունը՝ կազմակերպության գլխավոր քարտուղարի գլխավորությամբ, Հայաստան է ժամանել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերի 13-ի արտահերթ նիստի որոշման համաձայն: Առաքելության վրա դրված են ստեղծված իրավիճակի գնահատման, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին հանգամանալից զեկույց պատրաստելու և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության ապաէսկալացման վերաբերյալ առաջարկությունների մշակման խնդիրներ:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Ստանիսլավ Զասն այցելել է Վայոց ձորի սահմանամերձ շրջաններ
22 сентября 202222 сен 2022
45
~1 мин