Найти тему
Armenia Today

Հակառակորդը Սյունիքի ուղղությամբ խախտել է հրադադարը

Սեպտեմբերի 20-ին, որոշակի պարբերականությամբ, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը` հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ կիրառելով հրաձգային զինատեսակներ:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Ժամը 22:30-ի դրությամբ իրադրությունը սահմանին կայուն է, կրակոցներ չկան: Միջադեպի ընթացքում ադրբեջանական կողմը կրակ է վարել Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ: Այս մասին Armenia Today-ին հայտնել է գյուղի բնակիչներից մեկը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում