Найти в Дзене
Armenia Today

Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհների ապաշրջափակումը պայմաններ կստեղծի 4,5-5 միլիարդ դոլարի ռուսական ներդրումների համար․ Օվերչուկ

Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցության բացումը նախադրյալներ կստեղծի Ռուսաստանից Հայաստան մինչև 5 մլրդ դոլար ներդրումների ներհոսքի համար։ Այս մասին РИА Новости  – ի փոխանցմամբ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Վստահ ենք, որ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, որը նախատեսված է մեր ղեկավարների եռակողմ համաձայնագրերով, նոր հնարավորություններ կբացի Հայաստանի տնտեսական զարգացման և այստեղ նոր ներդրումների ներհոսքի համար։ Մեր գնահատականներով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային և ճանապարհային ճանապարհների բացումը նախադրյալներ կստեղծի մոտ 4,5-5 միլիարդ դոլարի ռուսական ներդրումների ներհոսքի համար»,- ասել է Օվերչուկը։
Նրա խոսքով, ռուսական կողմը պատկերացում ունի, թե ինչ նախագծեր կարող են դրանք լինել։ «Մենք երկար ժամանակ դրանք քննարկում ենք մեր բիզնեսի հետ»,- հավելել է ՌԴ փոխվարչապետը։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում