ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպման ընթացքում խոսել ենք սեպտեմեբրի 13-ին Ադրբեջանի ռազմական ագրեսիա մասին: Տեղեկացրել եմ, որ ադրբեջանական զինուժը դաժան ռմբակոծությունների է ենթարկել ոչ միայն Հայաստանի սահմանային դիրքերը, այլև բազմաթիվ բնակավայրեր ու քաղաքացիական ենթակառուցվածքներ, որի արդյունքում կան բզմաթիվ մարդկային կորուստներ: Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Հստակ է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունն օգտվում է այն հանգամանքից, որ միջազգային հանրության ուշադրությունը սևեռված է Ուկրաինայում տեղի ունեցողին: Երախտապարտ ենք ԱՄՆ-ին իր կատարած ջանքերի համար, որի միջնորդությամբ սեպտեմբերի 14-ին ձեռք է բերվել փխրուն զինադադարի համաձայնություն: ԱՄՆ ցանկացած օժանդակություն կենսական նշանակություն ունի մեր պետականության համար: Կարծում ենք՝ հստակ պատժամիիջոցները կարող են ևս մեկ միջոց դառնալ՝ կանգնեցնելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները և ավ
ԱՄՆ ցանկացած օժանդակություն կենսական նշանակություն ունի մեր պետականության համար. Ալեն Սիմոնյան
18 сентября 202218 сен 2022
5
~1 мин