Найти тему
Armenia Today

Քաղաքացիական անձանց շրջանում երկու զոհ ունենք. ՔԿ ղեկավար

Ադրբեջանական ագրեսիայի հետ կապված ՔԿ-ում քրեական գործ է հարուցվել, գործ է հարուցվել նաև դիակապտության հոդվածով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՔԿ-ի ղեկավար Արգիշտի Քյարամյանը։ Ըստ նրա՝ այս պահին քննություն է տարվում ֆիքսելու, հստակեցնելու քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասները։

«Առանձնատուկ է այն, որ այդ բնակավայրերի տարածքում զինվորականներ կամ ռազմական ենթակառուցվածքներ չեն եղել և ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը։ Այս պահի դրությամբ քաղաքացիական անձնաց շրջանում երկու զոհ ունենք, քննությունը շարունակվում է»,-նշեց Քյարամյանը՝ հավելելով, որ դեպք կա, երբ շտապօգնության մեքենան է թիրախավորվել։ Նա հայտնեց նաև, որ կատարված ուսումնասիրությունները տրամադրվելու են պետական և միջազգային իրավասու մարմիններին։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում