«Հանրային» հ/ը-ի հետ զրույցում ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ հանրային դիսկուրսում լայնորեն կիրառվող Ադրբեջանին «միջանցք» տալու խոսակցություններին։ «Ի՞նչ միջանցք, մեկ միջանցք կա՝ «Լաչինի միջանցքը», ուրիշ միջանցք չկա ու չի կարող լինել։ Դա ՀՀ-ի ինքնիշխանության, անկախության և տարածքայի ամբողջականության մասին խոսակցություն է և ես կոչ եմ անում բոլորին այդ բառակապակցությունը հանել։ Այլ միջանցքների մասին խոսակցությունն Ադրբեջանի նախագահի բառապաշարում է և կոչ եմ անում դա չբերել մեր բառապաշար»,-նշեց Սիմոնյանը։
Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, որ անգամ այս իրավիճակում շարունակվում են բանակցությունները, Սիմոնյանն արձագանքեց. «Իսկ ի՞նչ է այս վիճակը։ Ո՞վ է այս վիճակը չլինելու երաշխավորը»,-հարցադրում է անում Սիմոնյանը։ Սիմոնյանի պնդմամբ՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակվում են։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակվում են. Սիմոնյան
17 сентября 202217 сен 2022
23
~1 мин