Ադրբեջանական ԶՈւ-երի կողմից կան ՀՀ տարածք ներթափանցած երկու խումբ, որոնց որոնում են և շուտով դուրս կմղվեն, որևիցե բնակավայր գրավված չէ հակառակորդի կողմից։ Այս մասին «Հանրային» հ/ը-ի եթերում հայտարարել է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։ Ըստ Սիմոնյանի՝ հակառակորդը եռակի ավել զոհեր ունի։ «Իրենք 77 են հայտնում, վստահեցնում եմ՝ այդ թիվը եռակի, քառակի ավելի է»,-նշել է նա։
ԱԺ խոսնակի փոխանցմամբ՝ միակ կարիք, որ ունի բանակը, զենքի պակասն է։ «Հիմա մենք տարբեր միջոցներ ենք ձեռնարկում, չենք բավարարվում մեկ ուղղությունից այդ հարցը լուծելու համար։ Մենք այն վիճակում ենք, որ սպասել չենք կարող, չենք կարող հապաղել, երբ հայրենիք ու զինվոր ենք կորցնում»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը:
Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ կողմից զոհերի թիվը 135 է, սակայն սա վերջնական թիվ չէ։ ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտնել է, որ հակառակորդը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով մինչև 7,5 կիլոմետր խորությամբ։ Ըստ նրա՝ ադրբեջանցիները Ջերմուկի մատույցներից 4,5 կմ տարածության վրա են՝ հավելելով, որ Ներքին Հանդի և Շորժայի ուղղությամբ ադրբեջանցիները մխրճվել են 1,5, Իշխանասարի ուղղությամբ՝ 0,5 կմ: Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: Սեպտեմբերի 15-ին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ճնշման արդյունքում ադրբեջանական հնարավոր է եղել հասնել հրադադարի ռեժիմի։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Ադրբեջանական ԶՈւ-երի կողմից կան ՀՀ տարածք ներթափանցած երկու խումբ, որոնց որոնում են. Սիմոնյան
17 сентября 202217 сен 2022
81
1 мин
1