Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը լայնամասշտաբ էսկալացիայի մտադրություն չեն ունեցել»: Նա նաև հայտարարել է, որ «այժմ գլխավորը հարաբերությունների կարգավորման սկսվող գործընթացը չկանգնեցնելն է, այդ ուղղությամբ շարժվելը»:
Իր հերթին Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական կողմին շատ է մտահոգում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումը: «Լավ է, որ համակարգված ջանքերով, այնուամենայնիվ, հաջողվել է դադարեցնել էսկալացիան, բայց որքան ես հասկանում եմ, այն, այնուամենայնիվ, լարված է մնում», – հայտարարել է Ռուսաստանի նախագահը։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Ո՛չ Բաքուն, ո՛չ Երևանը չեն ցանկանում լայնամասշտաբ էսկալացիա. Ալիևը՝ Պուտինին
17 сентября 202217 сен 2022
44
~1 мин