Найти в Дзене
Armenia Today

Հայ-ադրբեջանական հարաբերությունները պետք է լուծվեն առանց կողմնակի միջամտության. Ադրբեջանում դժգոհ են Իրանից

Ադրբեջանի ԱԳՆ-ում դժգոհություն են հայտնել հայ-ադրբեջանական կոնֆլիկտի և Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանների նկատմամբ ագրեսիայի կապակցությամբ Իրանի վերաբերմունքից։ «Ինչպես հայտնի է, Ադրբեջանը օկուպացիայի և ագրեսիայի ենթարկված երկիր է», – նշել  է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան։

Ըստ նրա՝ Իրանը 30 տարիների ընթացքում չի դատապարտել այդ «իրողությունները»։ «Ներկայումս Իրանի կողմից հնչեցված հայտարարությունների հասցեատերը պարզ չէ։ Կարծում ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները, այդ թվում՝ երկու պետությունների սահմանային հարցը, պետք է լուծվեն առանց կողմնակի միջամտության»,-նշել է նա։ Նշենք, որ իրանական կողմն ակտիվորեն պնդում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների անփոփոխելիության մասին հայտարարությունները։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում