Նորարարական ու տեխնո գաղափարներ, դրանք իրականացնելու մեծ ցանկություն, և աշխարհն ավելի լավը դարձնելու պատրաստակամություն… Դիլիջանում մեկնարկել է երկրի գլխավոր բիզնես համաժողովը՝ Buissup global forum-ը, որը սեպտեմբերի 5-11-ը մեկ հարկի տակ կհամախմբի 50 նախագծի 200 հեղինակներին: Մեկշաբաթյա Ֆորումի ընթացքում հետաքրքիր գաղափարներ ունեցող թիմերն ամբողջությամբ կմշակեն ու ավարտին կհասցնեն իրենց բիզնես նախագծերը: Ստարտափների ընտրության ժամանակ կազմակերպիչները հաշվի են առել ծրագրի նորարարությունն ու հայկական ծագումը։ Հայ գործարարների ասոցացիայի տնօրեն Գոհար Ղումաշյանի խոսքով` այս տարի նույնպես ունեն ծրագրեր բժշկության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ռոբոտաշինության և այլ ոլորտներից: «Մեզ համար շատ կարևոր է, որ ծրագիրը լինի ինովացիոն, իսկ ծագումնաբանությունը լինի հայկական, այսինքն՝ ծրագիրը ստեղծվի Հայաստանում, որպեսզի նպաստի տնտեսության զարգացմանը և հետագայում, ինչպես այսօր մեզ անցյալ տարվա հաղթողները հավաստեցին, մեր օգնությամբ դրանք կդառնան միջազգային և Հայաստանի պատիվը բարձր կպահեն
«Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ Հայաստանում ընթանում է ամենամեծ երիտասարդական ստարտափ մրցույթը՝ Buissup Global Forum-ը
9 сентября 20229 сен 2022
5
2 мин