Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որը տեղի է ունեցել օգոստոսի 31-ին Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ: «Կարևոր է շարունակել աշխատանքը խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում առաջընթացի հասնելու համար, ինչպես նաև հումանիտար և հաղորդակցության ոլորտներում։
ԵՄ – ն լիարժեքորեն ներգրավված է այդ գործընթացում՝ հանուն խաղաղ, անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկասի», – գրել է Բորելը Twitter-ի իր միկրոբլոգում։ Ավելի վաղ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքներով հայտարարել էր, որ կողմերը պայմանավորվել են ակտիվացնել խաղաղ համաձայնագրի ուղղությամբ առարկայական աշխատանքը:
Հանդիպմանը երկու երկրների արտգործնախարարներին հանձնարարվել է մեկ ամսվա ընթացքում հանդիպում անցկացնել՝ խաղաղ պայմանագրի տեքստի նախագիծը քննարկելու համար։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Բարելը ողջունել է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը
1 сентября 20221 сен 2022
8
~1 мин
2