Սերբիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր #Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել 1/8-րդ #եզրափակիչ: Նրա՝ առաջին գոտեմարտի մրցակիցը հրաժարվել է պայքարից: Այս մաիսն հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Ֆեդերացիայից հայտնում են նաև, որ 2022 թվականի Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ #Մալխաս Ամոյանի առաջին մրցակից Լոմաձեն սփոփիչ գոտեմարտից հրաժարվել է: Նշվում է, որ Ամոյանը շարժվում է առաջ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 11-ին Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկում են Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, ԱԱ և ԵԱ մեդալակիր, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանն ու Մ23 ԵԱ ոսկե մեդալակիր և Մ23 ԱԱ մեդալակիր, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը և ԵԱ մեդալակիր և Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, 82 կգ քաշային Կարապետ Չալյանը: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել 1/8-րդ եզրափակիչ
11 сентября 202211 сен 2022
6
~1 мин