Найти в Дзене
Armenia Today

Հունաստանը սադրանք է համարում նավի գնդակոծման մասին թուրքական ԶԼՄ-ների հայտարարությունը

#Հունաստանը սադրանք է համարում Լեսբոս կղզու մոտ նավի գնդակոծման մասին #թուրքական ԶԼՄ-ների հայտարարությունը: Այս մասին հայտնում է TACC-ը՝ հղում անելով Protothema թերթին:

Թերթը, հղում անելով ուժային կաույցների իր աղբյուրներին, նշել է, որ թուրքական ԶԼՄ-ները կրկին փորձում են սադրանք կազմակերպել՝ պնդելով, որ հունական առափնյա պահպանության նավը կրակ է բացել ձկնորսական նավի վրա: Հունական ԶԼՄ-ները նշում են, որ նավը, որը շաբաթ առավոտյան շարժվում էր հունական Լեսբոս կղզուց դեպի թուրքական ափ, կանգ չի առել ո՛չ հունական առափնյա պահպանության պահանջներից, ո՛չ բարձրախոսների ձայնային նախազգուշացումներից հետո՝ շարունակելով իր ընթացքը: Նշվում է, որ այդ ժամանակ առափնյա պահպանության զինծառայողները պարզապես նախազգուշական կրակոցներ են արձակել օդ:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում