Найти тему
Armenia Today

Երևանի Արաբկիր վարչական շրջանում վանդալիզմի է ենթարկվել ազատամարտիկների հիշատակին նվիրված խաչքարը

Երևանում վանդալիզմ է տեղի ունեցել, գրում է shamshyan.com-ը։ Անհայտ անձը կամ անձինք կոտրել են զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վերին հատվածում գտնվող Հիսուսի քանդակը։ Խաչքարը տեղադրված է Արաբկիր վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի Կանազի հոսպիտալի և Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 հիմնական դպրոցի մոտ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հավերժության նշանի մի հատվածը նույնպես վնասել են: Խաչքարը տեղադրվել է 2007 թվականին և կրում է «Հավերժ փառք Արաբկիրի զոհված ազատամարտիկներին» անվանումը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված վայրից ոստիկանության Արաբկիրի բաժինը ընդամենը 1-1,5 կմ հեռավորության վրա է գտնվում:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում