#«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալված անձանցից 3-ը կալանավորվել են, իսկ «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի փոխտնօրենին կալանավորելու միջնորդությունը մերժվել է: Armenia Today-ին այս մասին հայտնեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: ՀՀ դատախազությունն ավելի վաղ հայտնել էր, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթունի դեպքով օգոստոսի 26-ին չորս անձ ձերբակալվել է։ Armenia Today-ը Քննչական կոմիտեից տեղեկացել էր, որ ձերբակալվածներից մեկը «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի փոխտնօրենն է, իսկ մյուս երեքը՝ պահեստը շահագործող անձինք, որոնցից մեկը պահեստի վարձակալն է։ ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էր, որ որ փոխտնօրենն ու վարձակալը ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասով (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք), մյուս երկու շահագործողները՝ 165-րդ հոդվածի 2-րդ մասով (Անզգուշությամբ եր
«Սուրմալու»-ի պայթյունի գործով ձերբակալվածներից 3-ը կալանավորվել են
28 августа 202228 авг 2022
19
1 мин