Օգոստոսի 23-ից 25-ը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ղեկավարությամբ անցկացվել են համատեղ շտաբային մարզումներ՝ «ՀՀ զինված ուժերի ռազմական կառավարման մարմինների աշխատանքը պաշտպանողական օպերացիայի որոշման ընդունման և խնդիրների առաջադրման փուլում» թեմայով: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Սահմանվել են կառուցվածքային ստորաբաժանումների և ապահովման զորամասերի պլանավորված և մարտական հաշվարկներով սահմանված գործողությունների հաջորդականությունը, ստուգվել են պաշտոնատար անձանց գործողությունները ռազմաքաղաքական իրադրության գնահատման, զինված ուժերի կիրառման պլանի և զորքերի խնդիրների ճշգրտման ընթացքում, կատարելագործվել են հրամանատարական կազմի՝ մարտական գործողությունների նախապատրաստման և անցկացման, պաշտպանողական օպերացիաների պլանավորման և ղեկավարման կարողությունները։
Մարզումների ընթացքում ուսումնասիրվել է օպերատիվ առաջադրանքը, գնահատվել է ստեղծված իրադրությունը, մշակվել է զորքերի կառավարման անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ձևայնացումը: Ամփոփելով մարզման արդյունքները՝ գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը բարձր է գնահատել անձնակազմի պատրաստվածությունն ու մարտունակությունը, տվել համապատասխան հանձնարարականներ ստորաբաժանումների հրամանատարներին:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
ԳՇ պետը պաշտպանական օպերացիայի թեմայով շտաբային մարզում է անցկացրել
25 августа 202225 авг 2022
19
1 мин