Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունները քաղաքական բարձր մակարդակի երկխոսություն են վարում, ինչը շատ արդյունավետ է երկու երկրների հարաբերությունների համար։ Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ։
«Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական բարձր մակարդակով կարևոր երկխոսությունը շարունակվում է, դա արդյունավետ երկխոսություն է։ Երկու օր առաջ մենք Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսով կարևորեցինք Հայաստանի և Ռուսաստանի միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը։ Այս տարին մեզ մոտ հոբելյանական է։
Ապրիլին մենք նշեցինք Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը», – ասել է նա։ Փաշինյանի խոսքով՝ այդ ամսաթվերն արտացոլում են այն մթնոլորտը, որը գոյություն ունի երկու երկրների հարաբերություններում։ «Ես վստահ եմ, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների, մենք միասին դուրս կգանք այն իրավիճակներից, որոնք խնդիրներ են ստեղծում մեր տնտեսությունների, մեր համագործակցության համար», – հավելել է ՀՀ վարչապետը:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Նիկոլ Փաշինյանն արդյունավետ է համարել Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական երկխոսությունը
25 августа 202225 авг 2022
11
~1 мин
5