Найти тему
Armenia Today

Ռուսաստանը պատրաստ է հետագայում էլ աջակցել Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններին

Ռուսական կողմը պատրաստ է հետագայում ևս խորհրդատվական և տեխնիկական աջակցություն ցուցաբերել երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների բանակցություններին, հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում: Մոսկվայում երեքշաբթի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի 2021 թվականի նոյեմբերի 26-ի պայմանավորվածության համաձայն Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ տեղի է ունեցել ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի հանդիպումը։

«Ռուսական պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս խորհրդատվական-տեխնիկական աջակցություն ցուցաբերել երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների բանակցություններին, սահմանագծում կայունության և անվտանգության մակարդակի բարձրացմանը», – ասված է նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Հանձնաժողովի հանդիպման ժամկետները կհամաձայնեցվեն լրացուցիչ դիվանագիտական ուղիներով, ճշտել են ՌԴ ԱԳՆ-ում:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում