Найти в Дзене
Armenia Today

Հայաստանը մասնակցում է Իրանում անցկացվող ռազմական ԱԹՍ – երի 7-րդ միջազգային մրցաշարին

Հայաստանը մասնակցում է Իրանում անցկացվող ռազմական ԱԹՍ – երի 7-րդ միջազգային մրցաշարին։ Այս մասին հայտնում է Mehr-ը։ Մրցումներին մասնակցել են նաև Ռուսաստանի և  Բելառուսի ներկայացուցիչները:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի գեներալ Ալի Բելալիի խոսքով՝ մրցումների նպատակը մարտունակության մակարդակի բարձրացումն է և Իրանի բարեկամ երկրներին այդ բնագավառում ռազմական փորձի և ձեռքբերումների փոխանցումը: Նշենք, որ այս միջազգային մրցաշարն անցկացվում է 2015 թվականից։ Մրցաշարի պաշտոնական փակման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 28-ին։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում