Найти тему
Armenia Today

Հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջովին դադարեցվել են. փոխնախարար

Հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջովին դադարեցվել են, բացառապես կենտրոնացած ենք որոնողափրկարարական աշխատանքների վրա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԻ փոխնարար Արտուշ Գաբրիլեյանը։  Նա հայտնեց, որ այս պահին պարզված չէ 7-րդ զոհի ինքնությունը։  «Առաջիկա մեկ ժամվա ընթացքում մենք որոշում կընդունենք, թե ինչպես ենք վարվելու դեռևս կանգուն շինության հետ»,-հայտնեց նա։

Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ  օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ Այս պահի դրությամբ 7  զոհերի մասին է հայտնի։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում