Найти тему
Armenia Today

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ բացել ԱՀ ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ․ ԱՀ ՊՆ

Հուլիսի 27-ին և 28-ին #Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով, համապատասխանաբար՝ #Տոնաշենի և #Կարմիր շուկայի, Թաղավարդի հատվածում տեղակայված Արցախի ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են #ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Միջադեպի վերաբերյալ տեղեկացվել է ԱՀ-ում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի ղեկավարությունը։ Այսօր ավելի վաղ ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ Ադրբեջանական զինուժն անկանոն կրակահերթ է բացել Թաղավարդ-Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։ Ոստիկանության Մարտունու շրջանային բաժնից հաղորդել էին, որ ժամը 11:45-ի սահմաններում, ադրբեջանցիները մոտ 20 րոպե տևողությամբ` հրաձգային տարբեր զինատեսակներից ինտենսիվ կրակ են վարել Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։ Տուժածներ, բարեբախտաբար, չկային։ Նշվել էր, որ իրավապահ մարմինները ռուս խաղաղապահների հետ ստուգումներ են անցկացնում։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում