Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Armenia Today

Դրական փոփոխություն չէ, մենք դեմ ենք․ Սինանյանը՝ ԱԱԾ նոր նախագծի մասին

Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակը կողմ չէ սփյուռքահայերին ՀՀ քաղաքացիություն տրամադրելու կարգը խստացնելու վերաբերյալ #ԱԱԾ-ի առաջարկին։ Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար #Զարեհ Սինանյանը ՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին։ Նրա խոսքով՝ այս նախագիծը հայրենադարձության վրա չի ազդի․ այն մարդիկ, որոնք նպատակ ունեն հայրենադարձվելու, կհայրենադարձվեն, 60 օրը անցկացնեն, որից հետո կդիմեն քաղաքացություն ստանալու։ Սինանյանը, սակայն, այլ խնդիրներ է տեսնում։ «Այլ հարց է, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների իմաստով դրական փոփոխություն չէ ու մեր գերատեսչությունը կողմ չէ։ Մեր գերատեսչությունն այս փոփոխությանը կողմ չէ»,- նշեց պաշտոնյան։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նաև նշեց, որ դժգոհությունները հայտնել են ԱԱԾ-ին և այդ կառույցը պետք է հիմանավորումներ ներկայաննի նման նախագիծ շրջանառության մեջ դրել։ Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության հեղինակած օրինագծով առաջարկվում է սփյուռքահային ՀՀ քաղաքաց

Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակը կողմ չէ սփյուռքահայերին ՀՀ քաղաքացիություն տրամադրելու կարգը խստացնելու վերաբերյալ #ԱԱԾ-ի առաջարկին։ Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար #Զարեհ Սինանյանը ՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին։ Նրա խոսքով՝ այս նախագիծը հայրենադարձության վրա չի ազդի․ այն մարդիկ, որոնք նպատակ ունեն հայրենադարձվելու, կհայրենադարձվեն, 60 օրը անցկացնեն, որից հետո կդիմեն քաղաքացություն ստանալու։ Սինանյանը, սակայն, այլ խնդիրներ է տեսնում։

«Այլ հարց է, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների իմաստով դրական փոփոխություն չէ ու մեր գերատեսչությունը կողմ չէ։ Մեր գերատեսչությունն այս փոփոխությանը կողմ չէ»,- նշեց պաշտոնյան։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նաև նշեց, որ դժգոհությունները հայտնել են ԱԱԾ-ին և այդ կառույցը պետք է հիմանավորումներ ներկայաննի նման նախագիծ շրջանառության մեջ դրել։ Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության հեղինակած օրինագծով առաջարկվում է սփյուռքահային ՀՀ քաղաքացիություն տրամադրել այն դեպքում, եթե վերջինս վերջին երկու տարվա ընթացքում առնվազն 60 օր օրինական հիմքով բնակվել է ՀՀ-ում։


Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում