Թուրքիայի արտգործնախարար #Մևլութ Չավուշօղլուն «TRT Haber» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Անկարան Հայաստանից կոնկրետ քայլեր է ակնկալում։ «Ե’վ Ադրբեջանը, և’ Թուրքիան անկեղծ են այս հարցում։ Մենք ցանկանում ենք կոնկրետ քայլեր տեսնել Հայաստանից։ Մենք այդ գործընթացը համակարգում ենք Ադրբեջանի հետ, որովհետև մենք մեկ ազգ ենք, երկու պետություն»,-Չավուշօղլուի հայտարարությունը մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նա հավելել է, որ Թուրքիան խաղաղություն է ցանկանում Հարավային Կովկասում։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում