Հայաստանի վարչապետ #Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ #Ալիևի հանդիպման շուրջ բանակցություններ կան։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ շեշտելով, որ ժամկետների մասին տեղեկություններ չի կարող հայտնել։ Նա շեշտեց, որ վերջին շրջանում առհասարակ դիվանագիտական հատվածում հանդիպումները բավականին հաճախ են և տարբեր ձևաչափերով։ Անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների վերջին հանդիպմանը՝ նա հիշեցրեց ձեռք բերված երկու պայմանավորվածությունների մասին․ «Այս երկու պայմանավորվածությունների շրջանակում, բնականաբար, որոշակի նախնական աշխատանքներ պետք է իրականացվեն, որպեսզի դրանք իրականություն դառնան։ Պայմանավորվածություններն արդեն գործնական փուլ են անցնում, ինչը դրական է»։ Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ հհուլիսի 16-ին Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի ևԱդրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սարատ Միրզոյանի եւ Ջայհուն Բայրամովի հանդիպումը։ Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Հայաստանի և Թու
Փաշինյան-Ալիև հանդիպման շուրջ բանակցություններ կան․ Աղաջանյան
26 июля 202226 июл 2022
6
1 мин