Найти тему
Armenia Today

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը Սամարայում արտակարգ վայրէջք է կատարել

#Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռն Սամարայում #արտակարգ վայրէջք է կատարել: Պատճառը ուղևորներից մեկն է, որը խախտել է հասարակական կարգը: Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ-ին: «Այսօր գիշերը ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել Մոսկվայից Երևան մեկնող օդանավի ուղևորներից մեկի ագրեսիվ պահվածքի մասին։ Օդանավի հրամանատարը որոշում է կայացրել Սամարայում արտակարգ վայրէջք կատարելու վերաբերյալ,-նշել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։ Սամարայի օդանավակայանում ոստիկանության աշխատակիցները նրան ձերբակալել են: Նրա խոսքով ՝ դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ տղամարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վիճել է այլ ուղևորների հետ և անպարկեշտ արտահայտվել:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում