Найти в Дзене
Armenia Today

Սինձո Աբեին սպանած տղամարդուն մեղադրանք է առաջադրվել

Ճապոնիայի նախկին վարչապետ #Սինձո Աբեի վրա կրակած 41-ամյա նախկին զինծառայող Տեցույա Յամագամին այսօր հանձնվել է դատախազությանը: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով NHK հեռուստաալիքին: Նրան սպանության հատկանիշներով պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել: Հիշեցնենք, որ Աբեի դեմ մահափորձը տեղի է ունեցել ուրբաթ կեսօրին, երբ նա ելույթ է ունեցել Նառա քաղաքում՝ խորհրդարանի վերին պալատի ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում, որոնք նախատեսված են հուլիսի 10-ին: 41-ամյա ճապոնացի նախկին զինծառայող Տեցույա Յամագամին ինքնաշեն հրազենից երկու անգամ կրակել է նախկին վարչապետի վրա: Աբեն հիվանդանոց է տեղափոխվել փրկարարական ծառայությունների ուղղաթիռով։ Բժիշկները նրան արյան փոխներարկում են արել և մի քանի ժամ պայքարել նրա կյանքի համար, սակայն նախկին վարչապետին փրկել չի հաջողվել: Նա 67 տարեկան էր:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում