Հռոմում ընթացող #ըմբշամարտի ԵԱ առաջնությունում #ադրբեջանցի ըմբիշը, ով ավելի վաղ պարտվել էր հայ մարզիկ #Հայկ Պապիկյանին, պարգևատրման արարողության ժամանակ իջավ պատվո պատվանդանից այն բանից հետո, երբ հնչում էր Հայաստանի օրհներգը։ Այս մասին հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան տեղում բողոքել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային և այդ մարզիկը որակազրկվել ու հեռացվել է։ Տեղի է ունեցել նոր պարգևատրություն։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի հավաքականը 3 մեդալ էր նվաճել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Մուշեղ Մկրտչյանը և Հայկ Պապիկյանը ոսկե մեդալակիրներ դարձան: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Հարություն Հովհաննիսյանը նվաճեց արծաթե մեդալ։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Ադրբեջանցի ըմբիշը որակազրկվել է Հայաստանի օրհներգի ժամանակ պատվո պատվանդանը լքելու համար
3 июля 20223 июл 2022
11
~1 мин