«Մեծ յոթնյակի» (#G7) անդամ երկրները կհրաժարվեն Ռուսաստանից ոսկի գնել: Ինչպես հայտնում է Ria.ru-ն՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ #Ջո Բայդենը ՝ Twitter-ի իր էջում ««Մեծ յոթնյակը» համատեղ կհայտարարի ռուսական #ոսկու ներմուծման արգելքի մասին, որը Ռուսաստանին տասնյակ միլիարդավոր դոլարներ է բերում»,-նշել է Բայդենը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Մեծ Բրիտանիան, Կանադան և Ճապոնիան ևս պատրաստվում են արգելել ռուսական ոսկու ներմուծումը: Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ: Մինչ օրս ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների բազմաթիվ փաթեթներ են ընդունվել:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք