Հունիսի 26-ին մարդկությունը նշում է #խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օրը, ինչի կապացկությամբ #ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանն ուղերձ է հղել: Նա նշել է, որ միջազգային իրավունքով արգելված ու որևէ հանգամանքներում արդարացում չունեցող այս հանցագործության տեսակը շարունակում է մարտահրավեր մնալ մարդկության դեմ հանցագործությունները կանխարգելելուն և պատժելուն ուղղված միջազգային իրավակարգի ու պետությունների կոլեկտիվ պայքարի համար։ «Չնայած բավականին զարգացած միջազգային ու ազգային իրավական կարգավորումներին ու ինստիտուցիոնալ համակարգերի առկայությանը՝ ժամանակակից կոնֆլիկտներն ու պատերազմական գործողություններն էլ ավելի մեծ ու առայժմ չհասցեագրված ռիսկեր են ստեղծում խոշտանգման ու վատ վերաբերմունքի հանցագործությունների համար, և կոնկրետ #Արցախյան #44-օրյա պատերազմի օրինակով փաստագրված են բազմաթիվ օրինակներ, երբ ադրբեջանական զինված ուժերի կողմից խոշտանգումների, արտադատական սպանությունների ու անմարդկային վերաբերմունքի այլ ձևերի են արժանացել բազմաթիվ մեր հայրենակիցներ։ Ադրբեջանական իշխանության ներկայացուց
Ադրբեջանում շարունակում են խոշտանգումների ենթարկել հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց. ՄԻՊ
26 июня 202226 июн 2022
9
2 мин