ա) առողջական վիճակի պատճառով ճանաչվել եք զինծառայության
համար ոչ պիտանի,
բ) 24 տարեկան եք (կամ լրանում է հայտարարված զորակոչի ընթացքում)
և Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից առաջին անգամ
ճանաչվում եք ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական
ծառայության համար,
գ) մինչև ՀՀ քաղաքացիություն ընդունելն օտարերկրյա պետությունների
զինված ուժերում նվազագույնը 12 ամիս անցել եք պարտադիր
զինվորական ծառայություն, կամ 18 ամիս այլընտրանքային զինվորական
ծառայություն
դ) ունեք գիտական աստիճան (գիտության թեկնածու կամ գիտության
դոկտոր) և զբաղվում եք մասնագիտական, գիտական կամ
մանկավարժական գործունեությամբ22
ե) ընտանիքի միակ արու զավակն եք և ունեք ՀՀ պաշտպանության
մարտական գործողությունների կամ զինված ուժերում կամ այլ զորքերում
կամ ՀՀ միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում
տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական
ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված
(մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր,
զ) ՀՀ կառավարության որոշմամբ: Այն դեպքում եթե առկա չէ զինվորական
ծառայությունից ազատվելու համար անհրաժեշտ վերը նշված հիմքերից
մեկը, քաղաքացին կարող է ազատվել պարտադիր զինվորական
ծառայությունից՝ բացառիկ դեպքերում՝ ՀՀ կառավարության որոշմամբ (ՀՀ Կառավարութան 16.02.2019 թ. թիվ 89-Ն որոշումը՝ «Քաղաքացուն բացառիկ դեպքերում
պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին»):
Երբ կարող եք ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից
26 июня 202226 июн 2022
6
1 мин