Դուք ազատվում եք պարտադիր զինվորական ծառայությունից, եթե մինչև ՀՀ քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել եք այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել եք այլընտրանքային զինվորական ծառայություն («Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ)։
Երկքաղաքացին չի ազատվում զորահավաքից և վարժական հավաքից։
Եթե նաև այլ պետության քաղաքացի եք’ Դուք ընդունելով այլ պետության քաղաքացիություն’ չեք ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից, անկախ այն հանգամանքից’ ծառայել եք այլ պետությունում, թե ոչ («Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մաս):