Ես չեմ համարում, որ մեր պայքարը ձախողվել է, ուղղակի այս փուլում չստացվեց հասնել մեր հիմնական նպատակին։ Այս մասին «Հանրային» հ/ը-ի եթերում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը։ «Ես կարծում եմ, որ այս փուլում պետք է լայն երկխոսություն ծավելել մեր բնակիչների հետ։ Ես ցանկանում են այցելել մեր մարզեր, համայնքեր, մարդիկ լսելու և լսվելու կարիք ունեն։ Ես համարում եմ, որ խորհրդարանն այլևս այն վայրը չէ, որտեղ պետք է գործունեություն ծավելենք։ Մեր ժողովուրդն մեզ մանդատ է տվել այս իշխանություններին վռնդելու համար, այլ ոչ թե սնդիկի մասին օրենքը քննարկելու համար։ Իշխանությունները ցույց են տվել, որ կառուցողական աշխատանք չեն կարողանում տանել»,-նշեց Վանեցյանը։
Ըստ Վանեցյանի՝ «Դիմադրություն» շարժումը որոշակի հաջողությունների հասել է, սակայն վերջնարդյունքին չի հասել։ «Շարժումն առնվազն այս փուլում կանխել է կապիտուալցիոն նոր փաստաթղթի ստորագրումը», – ընդգծեց նա։ Նա նշեց, որ որոշակի տարաձայնություններ են եղել շարժման մեջ գործողությունների հետ կապված։
«Այս պահին ես այլ կերպ եմ պատկերացնում պայքարը»,-նշեց նա։ Ինչ վերաբերում է Իշխան Սաղաթելյանի՝ ընդդիմության առաջնորդության վերաբերյալ հարցին, Վանեցյանը նշեց, որ համարում է, որ նա մեծ աշխատանքներ է տարել շարժման կորդինացման, կազմակերպման համար։ «Ընդհանուր առմամբ, մենք բազմիցս հայտարարել ենք, որ չկա առաջնորդ, չկա կուսակցական»,-նշեց Վանեցյանը։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Վանեցյանը՝ մանդատը վայր դնելու և հետագա պայքարի պլանների մասին
21 июня 202221 июн 2022
20
1 мин
1