Найти в Дзене
Armenia Today

Լինելու են ցանկալի արդյունքներ. Սերժ Սարգսյանը՝ «Դիմադրություն» շարժման մասին

ՀՀ 3-րդ նախագահ #Սերժ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ընդդիմության շարժման ու իր հասցեին Ալիևի արած հայտարարություններին, ինչպես նաև խոսել #«Դիմադրություն» շարժման հեռանկարների մասին: Անդրադառնալով Ալիևի այն հայտարարությանը, թե Հայաստանում տեղի ունեցող գործընթացները լարվածություն են ենթադրում, ինչի հետևում Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են կանգնած, նա նշել է. «Ես արդեն ասել եմ, որ Ալիևին երբեք չեմ մեկնաբանելու և ոչ էլ պատասխանելու եմ: Ինձ համար Ալիևը գոյություն չունի»:

Անդրադառնալով «Դիմադրություն» շարժմանը և հարցին՝ գործընթացները գոհացնո՞ղ, Սերժ Սարգսյանն արձագանքեց. «Լինելու են ցանկալի արդյունքներ: Վաղը չէ մյուս օրը կլսեք, թե Իշխան Սաղաթելյանն ինչ է ասելու այդ մասին»: Նշենք, որ հունիսի 14-ին ընդդիմությունը կրկին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի է հրավիրել: Ավելի քան մեկ ամիս է՝ «Դիմադրություն» շարժումը հանրահավաքներ, անհնազանդության ակցիաներ է իրականացնում: Շարժման հիմքում Արցախին սպառնացող վտանգներն են: Շարժումը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում