Ոստիկանությունը պարզել է Բեռլինում հետիոտներին վրաերթի ենթարկած վարորդի ինքնությունը։ Ինչպես հաղորդում է «РИА новости» -ն, վկայակոչելով ոստիկանության մամուլի ծառայությունը, նա Գերմանիայի հայազգի 29-ամյա քաղաքացի է: «Վարորդը Թաուենթցիենշտրասեի փողոցում մխրճվել է մարդկանց խմբի մեջ, այնուհետև՝ ցուցափեղկի մեջ։
Նա ձերբակալվել է անցորդների կողմից և հանձնվել ոստիկանությանը։ Խոսքը Բեռլինում բնակվող 29-ամյա գերմանացու մասին է», – գործակալությունը մեջբերում է գերատեսչության հաղորդագրությունը։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել առավոտյան, մեքենան վարող տղամարդը մխրճվել է հետիոտների խմբի մեջ։
Մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել։ Վարորդը նույնպես վիրավորվել է։ Նա ձերբակալվել է և այժմ պատրաստվում է հարցաքննության։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Բեռլինում հետիոտներին վրաերթի ենթարկած վարորդը Գերմանիայի հայազգի քաղաքացի է
8 июня 20228 июн 2022
30
~1 мин