Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարանում տարածքում այսօր տեղի է ունեցել տոլմայի 11-րդ փառատոնը: Փառատոն-մրցույթին այս տարի մասնակցում էր 27 թիմ: Թիմերից մեկը պատրաստել է աշխարհի ամենաերկար մետրանոց տոլման: Վերջինիս երկարությունը եղել է 193․80 մետր։
Տաղավարներում տոլմայի մոտ 70 տեսականի է ցուցադրվել: Թիմերը կպայքարել են «Լավագույն համ», «Լավագույն տեսք», «Լավագույն գաղափար» անվանակարգերում հաղթելու համար: Միմյանց դեմ կմրցել են ռեստորանատերեր, սպասարկման ոլորտի ներկայացուցիչներ, խոհարարներ և անհատներ։
Տոլմայի փառատոնը արդեն երրորդ տարին է՝ Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում է անցկացվում: Պատմամշակութայի վայրերում նման միջոցառումներ անցկացնելու նպատակը զուգահեռաբար հայկական մշակութային հուշակոթողները զբոսաշրջիկներին ներկայացնելն է:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Զվարթնոցի տարածքում անցկացված տոլմայի փառատոնի ժամանակ աշխարհի ամենաերկար տոլման է պատրաստվել
19 июня 202219 июн 2022
22
~1 мин
1