Найти тему
Armenia Today

Մեր զենիթահրթիռային համակարգերն առավելագույն արդյունավետությամբ են աշխատում. Պուտին

Ռուսական «Бук», «Тор» и «Панцирь» #զենիթահրթիռային համակարգերն աշխատում են առավելագույն արդյունավետությամբ Ուկրաինական անօդաչուների դեմ: Ինչպես հայտնում է Ria.ru-ն՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Անօդաչու թռչող սարքերը, ինչպես հայտնի է, մի քանի տեսակ են։ Առաջինը հարվածային անօդաչու համակարգերն են: Նրանք կիրառվում են սկզբից, բայց դրանք արդյունավետ են կիրառվում միայն այնտեղ, որտեղ չկա հակաօդային պաշտպանության ռազմական համակարգ։

Մենք ունենք «Бук», «Тор» и «Панцирь», որոնք աշխատում են բարձր արդյունավետությամբ: Ոչ ոքի համար թող վիրավորական չլինի, բայց նրանց անօդաչուներին մեր հակաօդային պաշտպանության համակարգերը ընկույզների պես են սեղմում։ Ոչնչացված են տասնյակ ԱԹՍ-ներ», -ասել Է Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ: Նա նշել է, որ կան նաեւ այլ՝ հետախուզական տեսակներ, որոնք բոլորն արտասահմանյան արտադրության են: ՌԴ նախագահը նշել է, որ կա նաեւ երրորդ տեսակը՝ ռազմավարական բնույթի հետախուզական անօդաչու թռչող սարքեր, որոնք թռչում են 8, 11, 10 կիլոմետր բարձրության վրա:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

С подпиской рекламы не будет

Подключите Дзен Про за 159 ₽ в месяц