Найти тему
Armenia Today

40 օր է պայքարում ենք՝ մեկ մեքենայի հայելի չենք ջարդել. Սաղաթելյան

Այսօր 40-րդ օրն է, ինչ միասին պայքարում ենք, մեկ մեքենայի հայելի չենք ջարդել։ Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

«ՄԵր նպատակն իրենց պես ջողորդին իրար դեմ հանելը չի եղել։ Ոստիկանությունը խելագարի հրահանգով ակնհայտորեն դիմեց սադրանքի, քանի որ այլևս չէր կարողանում հանդուրժել ժողովրդի խաղաղ անհնազանդության ակցիաները: Դիմեց, որովհետև ժողովուրդն էսօր փաստեց, որ խորհրդարան չկա, կառավարություն չկա և իշխանություն չկա: Սա է պատճառը, որ անիմաստ գնացին սադրանքի»,- ասաց նա: Սաղաթելյանը, դիմելով քաղաքացիներին, հորդորեց այսօր որքան հնարավոր է երկար մնալ Ֆրանսիայի հրապարակում:

«Վաղը 19։00-ին այս հրապարակում հրավիրում ենք հանրահավաքի»,-նշեց նա։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում