Найти в Дзене
Armenia Today

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին կալանավորվեց

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, կալանավորվել է։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ հրապարակել է որոշումը։ Խաչատրյանը մեղադրվում է զանգվածային անկարգությունների ժամանակ բռնություն գործադրելու, իշխանության ներկայացուցչին դիմադրելու համար։

Ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր կալանավորվել է նաև Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը: Հիշեցնենք՝ Սարգսյանը, Խաչատրյանը և ևս 6 անձ ձերբակալվել էին մայիսի 30-ին Կառավարության 3-րդ շենքի մոտ տեղի ունեցած զանգվածային անկարգությունների համար:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում