Найти тему
Armenia Today

Հայկական արբանյակը կօգտագործվի պետական սահմանի դելիմիտացիայի համար. ԱԽ քարտուղար

Հայկական կողմը մայիսի 25-ին գործարկված արբանյակը կօգտագործի պետական սահմանի դելիմիտացիայի ընթացքում։ Այս մասին CivilNet-ին տված հարցազրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Արբանյակի հնարավորությունները միջինից ավել կարողություններ, նույնիսկ կարողություններ, որոնք միայն այս արբանյակն ունի, և դա կօգնի մեզ լուծել բազմաթիվ խնդիրներ՝ գյուղատնտեսությունից մինչև դելիմիտացիայի գործընթացներ», – ասել է նա՝ հավելելով, որ, ըստ մասնագետների, սա Հայաստանի համար լավագույն հնարավորություններ ընձեռող արբանյակ է։

Նրա խոսքով, հայկական կողմը ոչ միայն արբանյակ է ձեռք բերել, այլև համապատասխան հնարավորություններն ու ենթակառուցվածքներ, ինչը մեծ խթան կհանդիսանա գիտության զարգացման համար:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում