Найти тему
Armenia Today

Բռնցքամարտի ԵԱ. ևս երկու հայ մարզիկ անցան եզրափակիչ

Երևանում ընթացող բռնցքամարտի առաջնությունում ընթանում են կիսաեզրափակչի մենամարտերը։

Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Բազեյանը երկրորդ անընդմեջ հաղթանակ է տոնել բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում։ Կիսաեզրափակչում Արթուր Բազեյանի (57 կգ) մրցակիցը Բուլղարիայից Խավիեր Դիաս Իբանեսն էր։ Հայ բռնցքամարտիկը առավելության հասավ Իբանեսի նկատմամբ 3:2 հաշվով։ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը նույնպես անցավ բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց մեծահասակների առաջնության եզրափակիչ։ Բաչկովը (63,5 կգ) երրորդ մենամարտում մրցեց Հունգարիան ներկայացնող Ռիչարդ Կովաչի հետ և հաղթեց 5:0 հաշվով։

Կիսաեզրափակիչ մենամարտերին հետևել և հայ բռնցքամարտիկներին շնորհավորել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այսօր երեկոյան Հայաստանը ևս մեկ ներկայացուցիչ կունենա 1/2 եզրափակչում: 92 կգ քաշային Նարեկ Մանասյանն ավելի ուշ կմենամարտի Իսպանիայի ներկայացուցչի հետ: Եզրափակիչ մենամարտերը կկայանան վաղը՝ մայիսի 30-ին, և կմեկնարկեն ժամը 17:00-ին: Բաչկովը ԵԱ-ի չեմպիոնի համար մենամարտում կմրցի Ֆրանսիայի ներկայացուցչի, իսկ Բազեյանը՝ բելգիացի բռնցքամարտիկի հետ:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում